Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Բազելում

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Բազելում
06.12.2014 | 18:05

Բազելում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մի քանի հանդիպումներ է ունեցել։
Դեկտեմբերի 4-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը ներկա է գտնվել ՀԱՊԿ պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
Նալբանդյանը և Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյան հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ։
Նախարար Նալբանդյանի և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի, Էստոնիայի, Մալթայի, ՌԴ արտգործնախարարների հետ։

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ